«Հազիվ թե այդ մոտեցումը նպաստի իրադրության շտկմանը». Լավրով
ԱՄՆ-ն ըստ էության անտեսել է մերձավորարեւելյան կարգավորման նկատմամբ միջազգայնորեն ճանաչված մոտեցումը, դա հազիվ թե օգնի բարելավելու իրադրությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Stampa թերթում հրապարակված հարցազրույցում։
«ԱՄՆ-ն իր ոճով առաջարկել է«մի հարվածով» լուծել արդիականության ամենահին հակամարտություններից մեկը: Ըստ որում Վաշինգտոնում ըստ էության անտեսել են մերձավորարեւելյան կարգավորման՝ ընդհանուր ճանաչում գտած միջազգային-իրավական հիմքը, որը ներառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Գխավոր ասամբլեայի բանաձեւերը, Արաբական խաղաղ նախաձեռնությունը»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի մշակումները ենթադրում են պաղեստինյան տարածքների բոլոր հանգուցային խնդիրների՝ սահմանների, բնակավայրերի, Արեւելյան Երուսաղեմի, փախստականների «վերջնական կարգավիճակի» լուծում հօգուտ Իսրայելի միակողմանի զիջումների հաշվին: «Հազիվ թե այդ մոտեցումը նպաստի իրադրության շտկմանը: Դա է մատնանշում նաեւ այն փաստը, որ այսպես կոչված «դարի գործարքը» պաղաստինցիները կտրականապես մերժում են»,- ասել է Լավրովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: