Բաժիններ՝

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1770-ի

Չինաստանում փետրվարի 17-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 16-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 70 հազար 548, մահացու վախճան է արձանագրվել 1770 դեպքում, հաղորդել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 2,048 հազարով, մահացու դեպքերինը՝ 105-ով: Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 100, Հենանի նահանգում՝ երեք, Գուանդունի նահանգում՝ երկու մարդ:

Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց է անցնում 57 հազար 934 մարդ, ավելի քան 10,6 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր: Միեւնույն ժամանակ գրեթե11 հազար մարդ առողջացել է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից:

Մայրցամաքային մասից դուրս Չինաստանի տարածքներում արձանագրվել է հիվանդության 87 նոր դեպք. Հոնկոնգում՝ 57 (մահացու ելքի մեկ դեպքով), Մակաոյում՝ 10, Տայվանում՝ 20 (մահվան մեկ դեպք): Ընդամենն աշխարհում, չհաշված մայրցամաքային Չինաստանը, վարակվածների թիվը հասել է 778-ի, փետրվարի 17-ին հայտնել է Հոնկոնգի South China Morning Post հրատարակությունը: Մահացու վախճան է արձանագրվել հինգ դեպքում. մեկական Ճապոնիայում, Հոնկոնգում, Ֆրանսիայում, Տայվանում եւ Ֆիլիպիններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս