Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում  հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի  նախագահ Ստևո Պենդարովսկու հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, շահագրգռված է եվրոպական երկրների հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարով:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը  կարող է շատ հետաքրքիր վայր լինել ներդրողների համար, որոնք  ցանկանում են հասանելիություն ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, շատ օգտակար կլինի կապել մեր բիզնես համայնքներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ հնարավորություններ կարող են գտնել, թե՛ Մակեդոնիայում, թե՛ Հայաստանում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս