Մեկնարկեց ՀՀ վարչապետի և Բունդեսթագի նախագահի հանդիպումը
Բեռլինում մեկնարկեց աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։ Ինչպես Բեռլինից հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԳԴՀ֊ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը»֊ը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։
Գերմանական կողմից մասնակցում է Բունդեսթագի նախագահի գրասենյակի վարիչ Հիլմար Զաքը, Բունդեսթագի միջազգային խորհրդարանական հանձնաժողովների բաժնի ղեկավար Սասկիա Լոյենբերգերը, հաղորդակցության բաժնի պետ Սվեն Գյորան Մեյը և այլք։
Փետրվարի 13-ին ծրագրված է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: