«Այս հանցագործությունների դեմ պայքարողներին` շնաբարո վնգստացող դուրսպրծուկներ անվանող պետության թիվ մեկ ղեկավարի այս ուղերձն ու անձնական հարցերը վարչապետավարի լուծելու բանաձևն է իր հետ բանակ տանում զինվորը…»

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հասարակությո՛ւն, քաղաքացի´, Պողո՛ս արթնացի՛ր… Յո՞ երթաս…

Ընդամենը 48 օրերի ընթացքում 12 սպանությունների և ինքնասպսնությունների աննախադեպ շարան Հայոց բանակում… Եվ այս ողբերգությունը հայրենիքիդ սահմանր պահող զինվորի գնդակից, սեփական տանը, զինակցից…

Բանակը հասարակության մեջ տիրող բարքերի, հարաբերությունների, տրամադրությունների իրական հայելին է: Իսկ այսօր այդ հայելու արտացոլանքը պրկված է վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հասարակության մեջ կուտակված աննախադեպ թույնով, ատելությամբ, չարությությամբ: Այո՛, աննախադեպ… Ամենօրյա ռեժիմով գերագույն-գլխավորի կողմից ատելությամբ հնչեցրած` ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու հրահանգ- հրովարտակը, իրեն ոչ հնազանդ-խամաճիկ դատավորներին վնգստացող, իսկ Սահմանադրական դատարանի նախագահին` պահապան շուն անվանաող, դատարանները քրեական ենթամշակույթի ձևաչափով շրջափակող, իսկ այս հանցագործությունների դեմ պայքարողներին` շնաբարո վնգստացող դուրսպրծուկներ անվանող պետության թիվ մեկ ղեկավարի այս ուղերձն ու անձնական հարցերը վարչապետավարի լուծելու բանաձևն է իր հետ բանակ տանում զինվորը…

Փամփուշտների հետ փամփուշտակալում լցնում է նաև գերագույն-գլխավորի կողմից փաթեթավորված թույնը, ատելությությունն ու չարությանը: Ե՞վ… 48 օրերի ընթացքում 12 սպանված և ինքնասպանված… Սա ընդամենը հետևանք է, պատճառը` զորակոչվողի հետ ուղարկված այդ մահաբեր ծանրոցն է…
Ատելությամբ պրկված ներկա մթնոլորտը ստեղծողին ու սնուցողին ճանաչելով, հաճախ եմ ինքս ինձ հարց տալիս` լա´վ, որտեղից այս մարմնի մեջ այդքան չարություն, ատելություն, թույն, սադիզմ.. Արդեն մարսե՞լ է իր իսկ կողմից հրահրած մարտի մեկի 10-ը երիտասարդների արյունը… Բավարարված չէ՞…Չհագեցա՞վ…

Հ.Գ. Չնայած, պատմությանը հայտնի են դեպքեր, երբ հոգեկան որոշակի շեղումներ ունեցող կերպարներ, իրենց դիվային ցանկություններին հագուրդ տալով, այրել են քաղաքներ ու տաճարներ, սանձազերծել համաշխարհային պատերազմ…»:

Հասարակությու´ն, քաղաքացի´, Պողո´ս արթնացի´ր… Յո՞ երթաս…Ընդամենը 48 օրերի ընթացքում 12 սպանությունների և…

Gepostet von Ruben Hakobyan am Donnerstag, 13. Februar 2020

Տեսանյութեր

Լրահոս