Ինչո՞ւ Փաշինյանը չի ազատվում Մուկուչյանից

ԿԸՀ-ն մշտապես գործել է պրոֆեսիոնալ, և այն քննադատությունները, որոնք ժամանակին հնչել են ներկայիս իշխանությունների կողմից, երբ ընդդիմություն էին, եղել են անտեղի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը՝ վստահ լինելով, որ կայանալիք հանրաքվեի ժամանակ ԿԸՀ-ն դարձյալ պրոֆեսիոնալիզմ է դրսևորելու:

168.am-ի հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ազատվում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից, երբ տարբեր ոլորտներում պրոֆեսիոնալ կադրերի ազատմանն ենք ականատես եղել, ԿԸՀ նախագահը միայն պրոֆեսիոնա՞լ առումով է ձեռնտու Փաշինյանին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կան ոլորտներ, որտեղ դժվար է գտնել իսկապես պրոֆեսիոնալ, որը կկարողանա կարճ ժամանակահատվածում ապահովել օրենսդրությանն առավելագույն համապատասխան գործընթաց»:

Մեր հաջորդ հարցադրմանը՝ անցումային արդարադատությունը, դատավորների վեթինգը չի՞ ծառայելու հետագայում քաղաքական վրեժխնդրությանը, Հարությունյանը պատասխանեց՝ այս ամենը լինելու է մեկ ընդհանուր ծրագրի մաս և լուծելու է քաղաքական խնդիր:

Դավիթ Հարությունյանը ձեռնպահ մնաց գնահատելուց, թե արդյո՞ք ՀՀ նախագահը մասնակից է դառնում «հանցագործությանը»՝ նշանակելով Սահմանադրական դատարանի կազմը փոխելուն ուղղված հանրաքվե:

Տեսանյութեր

Լրահոս