61-ամյա տղամարդը հետախուզվում էր ՌԴ-ում պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու համար
Ոստիկանության ԱՎՎ աշխատակիցները, Դավիթաշենի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 11-ին, ժամը 13.20-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասից բերման են ենթարկել 61-ամյա Գևորգ Մ.-ին, որը 2019 թ. նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՌԴ Կաբարդինո-Բալկարիայի ՆԳՆ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Պոռնոգրաֆիկ նյութեր տարածելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: