«Այսօր ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ նախագահական ընտրարշավը». Էնդրյու Յանգ
Դեմոկրատական կուսակցությունից ձեռնարկատեր Էնդրյու Յանգը հրաժարվել է ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավին հետագա մասնակցությունից։ «Այսօր ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ նախագահական ընտրարշավը»,- ասել է Յանգը Նյու Հեմփշիրում: Հեռարձակումն իրականացրել է CNN հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ հասկանալի է դարձել, որ ինքը հաղթանակ չի տանի ընտրություններում:
Այժմ նախագահական ընտրարշավին կմասնակցի տասը դեմոկրատ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: