«Աշխատող մարդկանց դուրս են մղում, տեղը բերում են անբան ու ամուլ վիպասաններին: Սա է՞ նոր Հայաստանի հմայքը…»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գործալիքը՝ անպատիժ…
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ աշխատողը կարող է գործալքության պատճառով ազատվել աշխատանքից, եթե նա ընդամենը մեկ աշխատանքային օր (հերթափոխ) առանց հարգելի պատճառի չի ներկայանում աշխատանքի, ասել է թե՝ չի կատարում իր պարտականությունները:
Բա հիմա, եթե էս երկրում արդարություն և հավասարություն կա, բա ինչո՞ւ է իր պաշտոնը շարունակում վայելել ՍԴ ինքնահռչակ նախագահ, ընտրվելու օրվանից մատը մատին չտված անդամ Վահե Գրիգորյանը: Այսօր այս «պարոնն» արդեն «պերճախոսել» է Վենետիկի հանձնաժողովի հասցեին…
Փաստորեն, այս անձնավորությունը պետական բյուջեից ահռելի աշխատավարձ ու խրախուսումներ է ստանում ընդամենը ֆեյսբուքում ծավալվելու համար…
Էլի խտրականություն, էլի երկակի ստանդարտներ:
Աշխատող մարդկանց դուրս են մղում, տեղը բերում են անբան ու ամուլ վիպասաններին:
Սա է՞ նոր Հայաստանի հմայքը…»:
Գործալիքը՝ անպատիժ…ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ աշխատողը կարող է…
Gepostet von Gevorg Petrosyan am Dienstag, 11. Februar 2020