«Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական ներկայացնելու և վաղաժամ կենսաթոշակից օգտվելու մասին»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական ներկայացնելու և վաղաժամ կենսաթոշակից օգտվելու մասին:

Արևիկ Պետրոսյանի և Ալվինա Գյուլումյանի սկզբունքայինության և իրավաբանական արժանապատվության վրա վստահ եմ 101%-ով:

Հրայր Թովմասյանի վրա, կարծում եմ, կասկածել ուղղակի հնարավոր չէ, անհնար է:

Հիմա ուզում եմ տեսնել այն դատավորի/ների դեմքերը, որոնք կանանց սկզբունքայինության և կամքի ուժի ֆոնին, կցուցաբերեն թուլակամություն, կենթարկվեն իշխանությունների շանտաժներին ու կներկայացնեն հրաժարական:

Այստեղ խնդիրը ոչ միայն և ոչ այնքան մասնագիտական, որքան տղամարդկային արժանապատվության մեջ է:

Սպասենք մինչև փետրվարի 27-ը»:

Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական ներկայացնելու և վաղաժամ կենսաթոշակից օգտվելու…

Gepostet von Artur Ghazinyan am Dienstag, 11. Februar 2020

Տեսանյութեր

Լրահոս