Անձնական տվյալների մասշտաբային արտահոսք՝ ԱՊՊԱ գործակալությունների բազաներից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքում հայտնվել են անձինք, ովքեր մուտք են գործում տարբեր ԱՊՊԱ ընկերություն­ների բազաներ եւ գտնում քաղա­քացիների, որոնց ԱՊՊԱ-ների ժամկետ­ները մոտ օրերս լրանում է:

Նրանք փոր­ձում են նոր պայմանագիր առաջարկել նաեւ այն հաճախորդներին, որոնք արդեն իսկ հասցրել են ԱՊՊԱ գործա­կալություններում կնքել եկող տարվա պայմանագիրը: Թե այդ անձինք ում օգնությամբ են կարողանում ձեռք բերել ապահովագրվող քաղաքացիների անձ­նական տվյալների բազան, եթե դրա տակ կա մինչեւ իսկ քրեորեն հետապնդելի արարք, այլ հարց է:

Հարցի պա­տասխանը երեկ ողջ օրը փորձեցինք ստանալ ԱՊՊԱ բյուրոյից, սակայն բա­ցի ինքնապատասխանիչից, այլ աշխա­տողի գտնել չստացվեց: Մինչդեռ կան խոսակցություններ, որ այդ ամբողջա­կան տեղեկատվական ցանկերի արտա­հոսք կարող է լինել նաեւ այս հաստա­տությունից՝ հաշվի առնելով, որ դրա հաշվին հնարավոր է լավ «փողեր սար­քել»:

Ամեն դեպքում այն, որ քաղաքա­ցիների անձնական տվյալներն ապօրի­նաբար տարածվում են, արդեն իսկ լրջագույն ահազանգ է, որ ԱՊՊԱ համա­կարգը պարզապես չի աշխատում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս