Ո՞վ և ինչո՞ւ է գաղտնալսել Արայիկ Պապիկյանին. «Ա1+»

«Քրեական գործերից մեկով, որով ես հանդիսանում էի պաշտպան, ստացա նյութերը, ուսումնասիրեցի դրա մի մասը, պարզեցի, որ այդ գործով իրականացված գաղտնալսումներով առնվազն 8 անգամ գաղտնալսվել է իմ և իմ պաշտպանյալի ծնողի խոսակցությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչը, ստանալով գաղտանալսումները ոստիկանության համապատասխան ծառայություններից, գործով պաշտպանի գաղտնալսումները որպես ապացույց է ճանաչել և առաջիկա օրերին պատրաստվում է ուղարկել դատարան․

«Ես ընդհանրապես անհանգստանալու առիթ չունեմ այն առումով, որ իմ բոլոր հեռախոսային խոսակցությունները կարող են շատ հանգիստ գաղտնալսել, որովհետև ես երբեք որևէ բան չեմ թաքցնում կամ ծածուկ ոչինչ չեմ անում»։ Պապիկյանը տեղեկացրեց, որ գաղտնալսումները իրականցվել են 2019 թվականի սեպտեմբեր ամսին, բայց այդ մասին ինքը տեղեկացել է միայն օրեր առաջ, երբ ստացել է գործի նյութերը։

«Չեմ էլ զարմանում, որ փաստաբանի նկատմամբ այսպիսի ոտնձգություն կարող են անել և դա դիտարկել որպես սովորական, շարքային երևույթ»։ Փաստաբանը նշեց, որ այս հարցին, անպայման, անդրադառնալու է դատարանում և հայտնելու է իր վերաբերմունքը ձեռք բերված ապացույցների մասին․ «Քրեական դատավարության օրենսգիրքը արգելում է գործով ընդգրկված փաստաբանին գաղտնալսել, երբ նա կատարում է իր դատավարական պարտականությունները, սա արգելված է»,- տեղեկացնում է Պապիկյանը։

Փաստաբանը կասկածներ ունի նաև, որ իր և իր պաշտպանյալի առանձնազրույցները , որոնք տեղի են ունեցել քրեակատարողական հիմնարկում՝ ևս գաղտնալսվել են:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս