Բաժիններ՝

Սի Ցզինպինն ստուգել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները Պեկինում

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը փետրվարի 10-ին բժշկական պաշտպանիչ դիմակով հատուկ տեսչական այցելություն է կատարել Պեկինում՝ ստուգելու նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման կանխարգելման եւ հսկողության միջոցառումների իրագործումը: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Չինաստանի ղեկավարն օրվա երկրորդ կեսին այցելել է Չաոյանի շրջանի «Անհուալի» տեղական համայնք (միկրոշրջան), պարզելու, թե տեղերում ինչ արդյունավետությամբ են կատարվում հիվանդության բռնկումը զսպելու միջոցառումները: Դատելով Պետխորհրդի կայքում զետեղված լուսանկարներից՝ միջոցառումներն աշխատում են, ստուգել են նաեւ Սի Ցզինպինի ջերմությունը: Չինաստանի ղեկավարը նաեւ շփվել է միկրոշրջանի շարքային բնակիչների հետ: Ինչպես հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, նախագահը բնակիչներին հարցրել է, թե նրանք ունեն արդյոք առաջին անհրաժեշտության ապրանքների ու մթերքների անբավարարություն:

Դրանից հետո Սի Ցզինպինն ուղեւորվել է «Դիտան» հիվանդանոց, ծանոթացել այն պայմաններին, որոնցում պահում են նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտներին, տեսակապով հաղորդակցվել է Ուհան քաղաքի ծանր հիվանդների համար նախատեսված հիվանդանոցի հետ, լսել հիվանդության տարածման հետ կապված իրադրության վերաբերյալ զեկույցները, ինչպես նաեւ հարցուփորձ արել այն բժիշկների առողջության մասին, որոնք աշխատում են «առաջնագծում»:

Այնուհետեւ նա ուղեւորվել է Չաոյանի շրջանի Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոն, որտեղ ծանոթացել է այն միջոցներին, որոնք տեղերում ձեռնարկվում են հանրային անվտանգության բնագավառում արտակարգ իրադրությանը հակազդելու շրջանակում: Վերջին տվյալների համաձայն, Պեկինում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 337 դեպք, երկու մարդ մահացել է, 44-ը՝ առողջացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս