Խախտում` նախագիծը ԱԺ լիագումար նիստում քննարկելու կարգում. գլխադասային հանձնաժողովը եզրակացություն չի տվել
ԱԺ արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց: Նիստի սկզբում ընդմիջում վերցնելու մասին հայտարարեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Օրակարգում Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նոր նախագիծն է, որը շրջանառության մեջ է դրել «Իմ քայլը» խմբակցությունը:
Ընդդիմադիր պատգամավորները նիստի սկզբում նշեցին, որ խախտում են տեսնում նախագիծը ԱԺ լիագումար նիստում քննարկելու կարգում` շեշտելով, որ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն չի տվել նախագծի համար: