Բաժիններ՝

Չորս մանկահասակ երեխա և երկու կին հրդեհի զոհ են դարձել Բաղդատի գյուղում

Չորս մանկահասակ երեխա եւ երկու կին հրդեհի զոհ են դարձել Քութայիսի (Իմերեթի տարածաշրջան) մերձակա Բաղդատի գյուղում: Այդ մասին ասված է Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Sputnik-ը:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ հրդեհը բռնկել է Ծերեթելիի փողոցի բնակելի փայտաշեն տանը: Առաջին բրիգադը ժամանել է կանչից երկու րոպե անց, սակայն տունն արդեն լիովին բռնված է եղել կրակով: Կրակը տարածվել է 200 քառակուսի մետրի վրա:

Այրվող տուն մտած փրկարարները հրդեհը տեղափակելուց հետո գտել եւ դուրս են բերել հինգ մարմին, ներառյալ չորս անչափահասի եւ մեկ կնոջ:

Ավելի ուշ գտնվել է տարեց կնոջ մարմին: Պատահարի վայրում աշխատել է վեց հրշեջ-փրկարարական բրիգադ: Հրդեհը մարված է Վրաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը հաղորդել է, որ զոհվածները նույն ընտանիքի անդամներ են: Փաստով կատարվում է հետաքննություն: Բռնկման պատճառները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս