Բաժիններ՝

Արգելք է դրվել Լիանա Կարապետյանի տեսակցությունների, հեռախոսային խոսակցությունների վրա

Ինչպես հայտնի է՝ հունվարի 29-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը եւ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը։

Մեր տեղեկություններով՝ այսօր քննիչի որոշմամբ՝ արգելք է դրվել Լիանա Կարապետյանի հարազատների հետ տեսակցությունների, հեռախոսային խոսակցությունների, ինչպես նաև լրատվամիջոցների հետ շփումների վրա:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ըստ ամենայնի գաղտնալսել են մոր և որդու երեկվա տեսակցությունը, որի ընթացքում Լիանա Կարապետյանը վրդովված ասել է, որ քննիչի հարցաքննություններին այլևս չի մասնակցելու, կնստի` որքան պետք լինի: Նա նաև ասել է, թե կալանավայրից դուրս գալուց հետո հենց դարպասների մոտ կարևոր հայտարարություններ է անելու լրատվամիջոցների համար, ու պայքարելու է մինչև վերջ, որպեսզի արդարացվի և վերականգնվի իր ոտնահարված պատիվն ու արժանապատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս