«Ոստիկանությունն անցնում է իր լիազորությունների օրենքով նախատեսված սահմանները». Իրավապաշտպանը բացատրություն է պահանջում
Իրավապաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն աղաղակող փաստ է, որ իրավապահ մարմինների և շատ դեպքերում հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ փորձ է արվում երկրում ստեղծել վախի մթնոլորտ։
Շատ ակնհայտ է, որ ոստիկանությունն անցնում է իր լիազորությունների օրենքով նախատեսված սահմանները։ Որպես իրավապաշտպան բացատրություն եմ պահանջում այսօր հատուկ նշանակության ուժերի օգտագործմամբ և ֆիզիկական ուժի կիրառմամբ հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող անձանց բերման ենթարկելու հիմքերի մասին»։
Արդեն աղաղակող փաստ է, որ իրավապահ մարմինների և շատ դեպքերում հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ փորձ է…
Gepostet von Amram Makinyan am Dienstag, 28. Januar 2020