«Էսօր իրենք են, վաղը կարող է մեկ ուրիշը լինել։ Ժողովրդավարության կառուցման երկարուձիգ ճանապարհին ամենակարևորը սկզբունքներին չդավաճանելն է»
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես մարդու իրավունքներ ասվածը շատ պարզ եմ հասկանում՝ դա բոլորի համար է ու առանց կրկնակի ստանդարտների։ Անկախ նրանից, թե իմ, վարչապետի կամ մեկ ուրիշի քիմքին տվյալ անձը գալիս է կամ չի գալիս։
Եթե որևէ քրեական հոդված առերևույթ չի խախտել, բայց ենթարկվում է հետապնդման, անհամաչափ ուժի կիրառման, ազատության սահմանափակման, դա ինքնին արդեն քաղաքական է, ոտնահարում է մարդու իրավունքներն ու դատապարտելի է։ Ինչը և հիմա այս գրառմամբ անում եմ՝ չնայած բոլորին էլ պարզ է, թե տվյալ անձանց ինչպես եմ վերաբերվում։ Էսօր իրենք են, վաղը կարող է մեկ ուրիշը լինել։ Ժողովրդավարության կառուցման երկարուձիգ ճանապարհին ամենակարևորը սկզբունքներին չդավաճանելն է։ Ձեզ էլ եմ հորդորում այդպես վարվել»։
Ես մարդու իրավունքներ ասվածը շատ պարզ եմ հասկանում՝ դա բոլորի համար է ու առանց կրկնակի ստանդարտների։ Անկախ նրանից, թե…
Gepostet von Edgar Arakelyan am Dienstag, 28. Januar 2020