Արցախում վիրավորված զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը կայուն ծանր է
Արցախի զորամասերից մեկում միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը վիրահատությունից հետո գտնվում է վերահսկողության տակ: Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Միջադեպերով պայմանավորված ծառայողական քննություններն անմիջապես սկսվում են, բայց դա նաև զուգորդվում է նախաքննության գործընթացով: Ծանր դեպքերի ժամանակ նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի կողմից դատախազության վերահսկողության ներքո, ավելին չեմ կարող ասել: Հրամանատարական կազմին պաշտպանության նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգապահական տույժի են ենթարկում: Ինչ վերաբերում է այս կամ այն դեպքում մեղավոր են, թե ոչ, դա արդեն նախաքննության արդյունքում է պարզվում»,-ասաց նախարարը: