«Հայաստանում վաղուց բացված է փոխադարձ մեղադրելու քաղաքական Պանդորայի արկղը». Աշոտ Խուրշուդյան
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պանդորան արկղ չի, կին է։ Կին է, որը, չդիմանալով գայթակղությանը, բացեց արկղը (կարասը) ու չար ոգիները լցվեցին աշխարհ։
Բայց Պանդորան արագ նաև փակեց արկղը։ Ինքը ոչ միայն բացել, այլ նաև փակել է արկղը։
Հայաստանում վաղուց բացված է փոխադարձ մեղադրելու քաղաքական Պանդորայի արկղը։ Հանրային բանավեճի իշխող թեման է՝ թե մեր խնդիրների համար ով է մեղավոր։
Փնտրում եմ այն Պանդորային, որն ի վերջո կփակի մեր արկղը, ու կսկսենք խոսել մեր ապագայի մասին, առաջացած խնդիրների քննարկումն էլ կանենք դաս քաղելու իմաստով, ոչ թե իրար վրա կեղտ լցնելու ու միավոր հավաքելու նպատակով։
Մեր քաղաքական Պանդորայի արկղը շատ վաղուց է բացված, մեղադրելու գայթակցությունը միշտ կար ու կա։ Կափարիչը ժամանակն է իջեցնել, այսպես ոչ մի տեղ չենք հասնի …»։
Պանդորան արկղ չի, կին է։ Կին է, որը, չդիմանալով գայթակղությանը, բացեց արկղը (կարասը) ու չար ոգիները լցվեցին աշխարհ։…
Gepostet von Աշոտ Խուրշուդյան am Montag, 27. Januar 2020