Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի հավաքականը
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի հավաքականը:
Այս մասին գրում է Clarin-ն: Մարադոնային այդ պաշտոնին առաջարկել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Արգենտինացին այժմ մարզում է հայրենի երկրի «Հիմանասիա և Էսգրիմա» ակումբում:
Մարադոնան արգենտինական ակումբի մարզիչ դարձել է 2019 թվականին, այժմ «Հիմանասիա և Էսգրիմա»-ն մրցաշարային աղյուսակում 20-րդն է: