Jonas Brothers-ի հոլովակը մեկ շաբաթում գրեթե 20 մլն դիտում է հավաքել
Jonas Brothers ամերիկյան փոփ-ռոք խմբի “What a man gotta do” երգի հոլովակը մեկ շաբաթվա ընթացքում գրեթե 20 մլն դիտում է հավաքել YouTube-ում։ Տեսահոլովակը նկարահանվել է 70-ական եւ 80-ական թվականների ֆիլմերի ոճով:
Դրանում Ջոնաս եղբայրները նկարահանվել են իրենց կանանց հետ միասին: Այսպես, Նիք Ջոնասը եւ Փրիյանքա Չոփրան էպիզոդ են վերստեղծում գլխավոր դերում Թոմ Քրուզի մասնակցությամբ «Վտանգավոր բիզնես» (1983 թ.) կատակերգությունից: Ջո Ջոնասը եւ Սոֆի Թյոռները դպրոցական պարն են կրկնում «Բրիոլին» մյուզիքլից (1978 թ.), իսկ Քեւին եւ Դանթել Ջոնասները մարմնավորում են «Մի բան ասա» դրամայի (1989 թ.) հերոսներին: Սա առաջին աշխատանքը չէ, որում Ջոնաս եղբայրները հայտնվում են իրենց կանանց հետ միասին: 2019 թվականին նրանք թողարկել են Sucker հիթի հոլովակը, որտեղ նույնպես նկարահանվել են զույգերով: Մեկ տարուց պակաս ժամանակում տեսանյութը դիտել են 245 մլն անգամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: