Բաժիններ՝

«Որպես գյուղի տղա, «փարիզներում ծնված-մեծացած» ու էսօր կառավարական դաչաներում ապրող Փաշինյանին հուշեմ, որ կաթը գյուղացու տանը սրբություն է». Սամվել Ֆարմանյան

Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տհաճ, շատ տհաճ էր լսել, թե ինչքան անզգույշ է խոսում Նիկոլ Փաշինյանը մեր գյուղացիների մասին` «թրիքոտ կաթ», «բուշլատով ու ռեզինե սապոգով ղասաբներ» և այլն: Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանը, երբ ու որտեղ է «թրիքոտ կաթ» տեսել կամ գուցե խմել, բայց խորհուրդ եմ տալիս այլևս նման չմտածված արտահայտություններ չանել և վերջապես սովորել մտքերն արտահայտել առանց որևէ մեկին ստորացնելու: Դա վիրավորական է հողի, բնության ու ճակատագրի հետ կռիվ տվող գյուղացու համար:

Որպես գյուղի տղա, «փարիզներում ծնված-մեծացած» ու էսօր կառավարական դաչաներում ապրող Փաշինյանին հուշեմ, որ կաթը գյուղացու տանը սրբություն է: Էդ կաթով երեխա են մեծացնում: Թրիքն էլ, եթե ուզում եք այն անպայման տեսնել, լրիվ ուրիշ տեղ ման եկեք: Հեշտությամբ կգտնեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս