Բաժիններ՝

«Մուլան»-ի ռեժիսորը հայտարարել է, որ ֆիլմում Մուշու վիշապը չի լինի

Նորզելանդացի ռեժիսոր Նիկի Կարոն հայտարարել է, որ «Մուլան» կինոնկարում, որը հիմնված է Disney ստուդիայի համանուն մուլտֆիլմի վրա, Մուշու վիշապը չի լինի: Այդ մասին հայտնել է We got this covered-ը:

«Ես կարծում եմ, որ մեր ֆիլմը պետք է շնորհակալ լինի Մուշուին նրա անփոխարինելության համար: Մենք կկրկնենք դասականը, բայց մեր պատմության մեջ կա հոգեւոր արարած՝ կապված Մուլանի նախնիների հետ, բայց դա Մուշուն չէ»,- պարզաբանել է Կարոն:

Մուլտֆիլմի շատ երկրպագուներ վշտացել են, երբ պերսոնաժը չի հայտնվել թրեյլերներում: Դրա փոխարեն, We got this covered-ի լրագրողների կարծիքով՝ մուլտֆիլմից այդ հեռացումը ստուդիային եւ կինոժապավենն ստեղծողներին կօգնի ներկայացնելու մի թարմ ու նոր բան, ի տարբերություն այլ ռեմեյքերի, օրինակ՝ «Գեղեցկուհու եւ հրեշի» կամ «Մոխրոտի», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս