6-ամյա աղջնակն իր ընտանիքը փրկել է հրդեհից
ԱՄՆ-ում վեցամյա աղջնակը ծնողներին եւ կրտսեր եղբորը փրկել է հրդեհից: Այդ մասին հայտնել է USA Today-ը:
Հունվարի 18-ին վեցամյա Մադալին Քառլբոնը, նրա երկամյա եղբայրը եւ ծնողները պառկել են քնելու ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգում գտնվող իրենց տանը:
Տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես 2:17-ին Քալբոռնն արթնացել է աչքերի եւ կոկորդի այրոցից: Նա տեսել է, որ տունը պատված է ծխով եւ լսել է, որ գործել է հրդեհային ազդասարքը: Աղջկան չի հաջողվել արթնացնել քնած մորը, բայց նա վազել է երկրորդ հարկ եւ տեղից հանել է հորը:
Նա միանգամից աղջկան ու եղբորը հանել է դուրս եւ վերադարձել տուն՝ կնոջ հետեւից: Ընտանիքի բոլոր անդամները կարողացել են ժամանակին հեռանալ այրվող տնից: Ժատահարի վայր ժամանած հրշեջ ծառայության աշխատակիցները պարզել են, որ այրման պատճառ է դարձել պատահաբար բռնկած խոհանոցի սալօջախը: Տունը վերականգնման ենթակա չէ կրակի հասցրած լուրջ վնասի պատճառով: Ընտանիքը հարկադրված է ժամանակավորապես վերաբնակվել հյուրանոցում: Նրանք շնորհակալ են դստերն իրենց կյանքը փրկելու համար եւ նրան իսկական հերոս են համարում: