«Դեռ ինչքա՞ն եք շարունակելու ստել… արդեն դուք ձերոնց եք «գցում»…». Գևորգ Գրիգորյան
Ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «#ծննդատուն #սուտ #նախարար #պատգամավոր։ Դեռ ինչքա՞ն եք շարունակելու ստել:
Առողջապահության նախարարի մամլո խոսնակը հայտարարություն է տարածում, որը անմիջապես բախվում է հակափաստարկներից կազմված պատին` փաստացի ՔՊ պատգամավոր Զեյնալյան Նարեկը ծննդատների փակման հարցով քննարկում է նախաձեռնել և ներգրավել է մի շարք մասնագետներ:
Բանականությունը հուշում է, որ նման խնդիրների շուրջ քննարկումներին պետք է ներկա լինեն համ մասնագիտական խումբը, համ քաղաքականություն մշակողը (որոշման հեղինակը) համ էլ ՏԻՄ ղեկավարները, քանի որ նրանք են «կատարողը»:
Բայց արի ու տես, որ «քաղաքականություն մշակողի» մամլո քարտուղարը հայտարարություն է տարածում, թե «նախարարը ոչ մի գրավոր կամ բանավոր հրավեր չի ստացել» ու… ու միանգամից բացվում է ստի կծիկը և տարածվում է հերթական հայտարարությունը, որտեղ Նարեկ Զեյնալյանը հստակ ասում է, որ գրություն է ուղարկել` քննարկմանը համապատասխան մասնագետներ գործուղեկու համար:
Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ ձեր սրտի նախարարը շարունակում է փախուստի դիմելու արատավոր պրակտիկան և չի ուզում մասնակցել քննարկմանը, քանի որ գիտի, որ թե իրեն և թե իր կողմից գործուղած «մասնագետներին» ուղղակի կցուցադրեն իրենց գիտելիքային մերկությունը, ստորագրած որոշման սխալները և կոմպիտենտության բացակայությունը:
Ցավով պետք է փաստեմ, որ նախարարի փախուստը նորություն չէ, քանի որ նա դիմում է փախուստի նույնիսկ իր սեփական ասուլիսից` վախենալով առերեսվել սովորական բուժաշխատողի հետ, էլ ուր մնաց քաղաքական և նեղ մասնագիտական քննարկումից չփախչի:
Հ.Գ. արդեն դուք ձերոնց եք «գցում»… ? քիչ մնաց…»։
#ծննդատուն #սուտ #նախարար #պատգամավորԴեռ ինչքա՞ն եք շարունակելու ստել:Առողջապահության նախարարի մամլո խոսնակը…
Gepostet von Gevorg V. Grigoryan am Dienstag, 21. Januar 2020