Արցախում մահացած պայմանագրային զինծառայողը 4 անչափահաս երեխաների հայր էր. news.am
Արցախում հունվարի 21-ին դժբախտ պատահարից մահացած 39-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Նալբանդյանը ծնունդով Լոռու մարզի Օձուն գյուղից էր, բնակվում էր Արցախի Հանրապետության Հաթերք գյուղում:
«15 տարի առաջ է տեղափոխվել այստեղ, գրացված են մեր գյուղում: Ապրում են այստեղ, տուն չունեն, ուրիշի տանն են մնում, նյութապես անապահով վիճակում են: Մի տասնհինգ օր առաջ էին եկել մոտս, պիտի լուծեինք իրենց սեփականության հարցն այս տարի»,- NEWS.am-ին հայտնեց Հաթերքի ղեկավարը՝ Վարդան Գրիգորյանը:
Արթուր Նալբանդյանը ամուսնացած էր, 4 անչափահաս երեխաների հայր:
«2 տղա ունի, 2 աղջիկ: Մեծը 10 տարեկան է, փոքրը՝ 3»,- նշեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ ընտանիքը բարեկամ չունի գյուղում, իսկ Արթուրի ծնողները մահացած են:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։