ԱՀԿ-ն նախազգուշացրել է Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածման հնարավորության մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գտնում է, որ հարկ է մոտ ժամանակներս նոր թոքաբորբի, որն առաջանում է 2019-nCoV կորոնավիրուսից, տարածում սպասել Չինաստանում եւ, հնարավոր է, այլ երկրներում: Հունվարի 21-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը։

«Ընդամենն աշխարհում արձանագրվել է 2019-nCoV-ի 278 հաստատված դեպք, որոնց մասին ստացվել են պաշտոնական հաղորդումներ»,- ասել է նա՝ հավելելով, որ «այդ թվերն արագորեն փոխվում են»: Չորս դեպք է արձանագրվել Չինաստանի սահմաններից դուրս՝ երկուսը՝ Թաիլանդում, մեկը՝ Ճապոնիայում եւ մեկը՝ Կորեայի Հանրապետությունում:

«Հարկ է սպասել նոր դեպքերի Չինաստանի այլ շրջաններում եւ, հնարավոր է, այլ պետություններում», արձանագրել է պաշտոնական ներկայացուցիչը: Նա հայտնել է, որ Չինաստանի Ուհան քաղաքում էգտնվում ԱՀԿ-ի առաքելությունը: Այն հանդիպել է առողջապահության ոլորտի մասնագետների եւ պաշտոնատար անձանց հետ, որոնք «հետաքննություններ են կատարում հիվանդության բռնկման կապակցույթամբ»: «Այդ առաքելությունը Չինաստանի կառավարության եւ ԱՀԿ-ի միջեւ տեղեկատվության փոխանակման՝ ներկայիս գործընթացի բաղկացուցիչ մասն է»,- պարզաբանել է Յազարեւիչը: Նա ընդգծել է, որ 2019-nCoV կորոնավիրուսի վերաբերյալ «դեռ շատ բան կա պարզելու»:

«Բավականաչափ հայտնի չէ, թե ինչպես է այն փոխանցվում, բավարար տեղեկություններ չկան հիվանդության կլինիկական բնութագրի, դրա ծանրության եւ տարածման աստիճանի կամ աղբյուրների մասին»,- նշել է պաշտոնական ներկայացուցիչը:- ԱՀԿ-ն բոոր կողմերին կոչ է անում շարունակել նախապատրաստական միջոցառումները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս