Բաժիններ՝

Ֆիլիպիններում նոր տիպի թոքաբորբի ախտանիշերով երեխայի են հետազոտում. Agence France-Presse

Հինգ տարեկան երեխան, որը վերջերս է Չինաստանից ժամանել Ֆիլիպիններ, կարող է վարակված լինել նոր տիպի թոքաբորբով: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ֆիլիպինների առողջապահության նախարար Ֆրանսիսկո Դուկեին։

Գործակալության տվյալներով՝ երեխան հունվարի 12-ին ժամանել է Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքից, որտեղ առաջին անգամ գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսը: Նրան ախտորոշել են թոքաբորբ, ինչից հետո նա հոսպիտալացվել է եւ ներկայում հետազոտություն է անցնում: Նշվում է, որ նրա անալիզները բժշկական փորձաքննության են ուղարկվել Ավստրալիա. արդյունքները դեռեւս պատրաստ չեն:

Եթե ախտորոշումը հաստատվի, ապա դա նոր տիպի թոքաբորբով հիվանդանալու առաջին դեպքը կլինի Ֆիլիպիններում: Հունվարի 21-ին նոր տիպի թոքաբորբի ախտանիշերով կարանտինի է ենթարկվել մի տղամարդ, որը Չինաստանից ժամանել է Ավստրալիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս