Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին կհետաձգվի
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն այսօր ևս կհետաձգվի: Դատական նիստին ներկա չեն Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները, իսկ Ռ. Քոչարյանը և Ա. Գևորգյանը դատական նիստում այլ փաստաբան ներգրավել չէին կարող:
Պաշտպանների բացակայությունը պայմանավորված է հունվարի 9-ի դատական նիստում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունից հետո «Մարտի 1»-ի գործով տուժածի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի ելույթով, որում վերջինս ասել էր.
«Փաստաբանների կողմից խոսք գնաց, որ տուժողի իրավահաջորդները կարող են իրենց վատ զգալ, ես ուզում եմ հարցնել փաստաբաններին, իրենք եթե մեր տեղը լինեին, իրենք իրենց լավ կզգայի՞ն: Թող հարգեն Մարտի 1-ը և չփորձեն այլ ելույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրերում»:
Ըստ պաշտպանների` իրենց հասցեին սպանված հարազատներ ունենալու սպառնալիք է հնչել ու դրա վերաբերյալ դատարանի կողմից որևէ գործողություն չի իրականացվում:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում