Բաժիններ՝

Աշխարհում բնապահպանության իրավիճակը գործնականում չի փոխվում. Գրետա Թունբերգ

Շրջակա միջավայրի իրադրությունը գործնական ոլորտում առայժմ չի փոխվում՝ չնայած այն բանին, որ այդ թեմայով շատ խոսակցություններ են ծավալվում: Հունվարի 21-ին այդ մասին հայտարարել էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Հեռարձակումը վարել է միջոցառման կայքը։

«Կլիման եւ շրջակա միջավայրն այժմ տարածված թեմաներ են զրույցի համար, եւ շատ շնորհակալություն երիտասարդությանը, որ նա առաջ է մղում դրանք, բայց, եթե մենք այդ խնդիրներին նայենք այլ (գործնական) անկյունով, ապա գրեթե ոչինչ չի արվել, ածխաթթվական գազի արտանետումները չեն կրճատվել»,- ասել է նա համաժողովում կայացած նստաշրջանում՝ հավելելով, որ «ապագայում ամեն ինչ կփոխվի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս