Բաժիններ՝

Պուտինն առաջարկել է Չայկային ազատել գլխավոր դատախազի պաշտոնից

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկել է Յուրի Չայկային ազատել գլխավոր դատախազի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, նախագահը Քննչական կոմիտեի փոխնախագահ Իգոր Կրասնովին առաջարկել է ՌԴ-ի գլխավոր դատախազի պաշտոնում: Նա արդեն Կրասնովի թեկնածությունը ներկայացրել է Դաշնության խորհրդի քննարկմանը:

Իգոր Կրասնովը ծնվել է 1975 թվականին: Արդարադատության գեներալ-լեյտենանտ է: Նա հետաքննել է մի շարք աղմկահարույց քրեական գործեր, այդ թվում 2005 թվականին Անատոլի Չուբայսի դեմ մահափորձը, Ստանիսլավ Մարկելովի եւ Անաստասիա Բաբուրովայի սպանությունը, Բորիս Նեմցովի սպանությունը: ՌԴ-ի Քննչական կոմիտեի փոխնախագահի պաշտոնն զբաղեցրել է 2016 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս