Բաժիններ՝

«Սա ամոթ է: Միշտ նույնը»․ Լոպետեգին՝ «Ռեալի» հետ խաղի մասին

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին «Ռեալի» հետ Լա Լիգայի խաղի ընդմիջման ընթացքում (1:2) չի բավարարվել մրցավարի որոշմամբ, որը չեղյալ էր համարել հարձակվող Լյուկ դե Յոնգի գոլը:

«Սա ամոթ է, սա պարզապես ամոթ է: Միշտ նույնը»,- բացականչել է Լոպետեգին «Սանտիագո Բեռնաբեուի» թունելում:

Առաջին խաղակեսում VAR-ից հետո գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերան չեղյալ հայտարարեց դե Յոնգի գոլը:
Հոլանդացին անկյունայինի փոխանցումից հետո գոլ խփեց:

Մրցավարը համարեց, որ «Սևիլիայի» կիսապաշտպան Նեման Գուդելը գոլային դրվագում խախտել է կանոնները «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեր Միլիտաոյի նկատմամբ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս