Բաժիններ՝

Բեյլը կրկին լքել է մարզադաշտը՝ չսպասելով «Ռեալի» խաղի ավարտին

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հերթական անգամ լքել է մարզադաշտը՝ չսպասելով խաղի ավարտին:

Լա Լիգայի 20-րդ տուրում Զինեդին Զիդանի թիմը «Սանտիագո Բեռնաբեուում» հաղթեց «Սևիլային» (2:1):

Խաղը բաց թողած 30-ամյա ուելսացին 82-րդ րոպեին լքեց մարզադաշտը: Նա մադրիդյան թիմի հայտացուցակում չէր՝ չնայած չուներ որևէ վնասվածք։

Այս մրցաշրջանում Բեյլը եզրափակիչ սուլիչից առաջ առնվազն չորս անգամ հեռացել է «Ռեալի» հանդիպումից։ Վերջին տուրի «Էսպանյոլի» դեմ խաղում (2:0), «Լեգանեսի» (5:0), «Բետիսի» (0:0) և «Գալաթասարայի» (6:0) հետ խաղերում:

Ակումբի կանոնների համաձայն՝ խաղացողներին չի թույլատրվում լքել մարզադաշտը մինչև խաղի 80-րդ րոպեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս