Իսպանիայի քաղաքացիական գվարդիան առաջին անգամ կին է գլխավորելու
Իսպանիայի նախարարների խորհուրդը հունվարի 17-ին հավանություն է տվել Մարիա Գամեսին քաղաքացիական գվարդիայի ղեկավարի պաշտոնում նշանակելուն: Այդ մասին ասված է երկրի ներքին գործերի նախարարության՝ հունվարի 17-ին տարածված մամուլի տեղեկագրում։
Նրա թեկնածությունն առաջարկել է Իսպանիայի ՆԳ նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մառլասկան: Գամեսը իրավապահ մարմինների գլխավոր տնօրենի պաշտոնում կփոխարնի Ֆելիքս Վիսենտե Ասոն Վիլասին, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 2018 թվականի ամռանը: 50-ամյա Գոմեսը կդառնա առաջին կինը, որը քաղաքացիական գվարդիան կգլխավորի այդ մարմնի ողջ 175-ամյա պատմության ընթացքում:
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ոստիկանական ռազմականացված կազմավորում է, որը գտնվում է երկրի ՆԳ նախարարության եւ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո: Այն ստեղծվել է 1844 թվականին: Իսպանիայի ազգային ոստիկանության հետ միասին Իսպանիայի քաղաքացիական գվարդիան կատարում է իրավակարգի պահպանման գործառույթներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: