Իտալիայի Հանրապետության քաղաքացին փորձել է ՊԵԿ պաշտոնյային 5 մլն դրամ կաշառք տալ
57-ամյա իտալացին, հանդիսանալով իտալական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրենը, տեղեկանալով, որ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում իր ղեկավարած ընկերության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է քննվում, իր տնօրինած մեկ այլ ՍՊ ընկերության փոխտնօրեն, ՀՀ քաղաքացուն խնդրել է գտնել միջնորդի, որպեսզի քրեական գործով վարույթը կարճելու համար կարողանա կաշառել հիշյալ քրեական գործով այդպիսի իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: