Տաթևիկ Ռևազյանի բարեգործությունը՝ մատուցողուհու դերում
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երեկոյան մասնակցելու է «Մենք ենք» հիմնադրամ ծրագրին և Երևանի սրճարաններից մեկում՝ «Roomz»-ում, աշխատելու է որպես մատուցողուհի:
«Այդ ընթացքում եղած բոլոր թեյավճարներն ուղղվելու են «Մենք ենք» հիմնադրամ, մասնավորապես Տիգրան Ամիրխանյանի բուժմանը` որպես բարեգործություն»,- տեղեկացրել էր Տաթևիկ Ռևազյանը:
168.am-ը այս պահին գտնվում է «Roomz»-ում և հետևում է մատուցողուհի աշխատանքն իրականացնող Տաթևիկ Ռևազյանին և թե որքան թեյավճար կհաջողվի այսօր հավաքել՝ պարզ կլինի նրա աշխատանքային ժամերից հետո:
Բարեգործական միջոցառումից ստացված գումարը 6-ամյա երեխայի առողջության համար է, ում բուժման համար անհրաժեշտ է 3000 ԱՄՆ դոլար:
Տ. Ռևազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «հավես, հետաքրքիր գործ է», բայց աշխատանքը փոխելու մասին դեռ չի մտածել: