Բաժիններ՝

ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում ԼՂ հարցի կարգավորման բնականոն բանակցային գործընթացը շարունակելը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բնականոն գործընթացը շարունակելը: Այս մասին Մնացականյանն ասաց հունվարի 16-ին՝ լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպման ժամկետներին:

«Բնականոն բանակցային գործընթացն անհրաժեշտ է շարունակել, անհրաժեշտ է միշտ ներգրավված լինել և աշխատել: Այդ տրամաբանության մեջ, երբ հանդիպման հետ կապված բոլոր մանրամասները կհամաձայնեցնենք, կհայտարարենք»,- ասաց Մնացականյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս