Բաժիններ՝

Գեղամ Գևորգյանը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» օրաթերթի առաքումը ԵՊՀ. «Մեդիա Պաշտպան»

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մամուլի հրապարակումներից տեղեկացավ, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» օրաթերթի առաքումը ԵՊՀ։

Գեղամ Գևորգյանը փաստացի տարանջատում է մտցնում հայաստանյան մամուլի ոլորտում և հավասար պայմաններում տեղեկատվություն ստանալու և փոխանցելու հնարավորությունից զրկում ԵՊՀ աշխատակազմին, ուսանողներին և «Հրապարակ» օրաթերթին։

Սա խոսքի և ինֆորմացիաի տարածման դեմ ուղղված քայլ է, որի հիմքով պետք է պարզաբանում տրվի և վերականգնվի «Հրապարակ» օրաթերթի մատակարարումը բուհ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կոչ ենք անում հետևողական լինել և իր ենթակայության տակ գտնվող կրթական հաստատության ղեկավարին զգուշացնել զերծ մնալ երկակի ստանդարտների կիրառումից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս