![](/banners/BeFunky-design.jpg)
Պոչետինոն մտադիր է աշխատել Անգլիայում կամ Իսպանիայում
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/Untitled-1-4.jpg)
Արգենտինացի մասնագետին աշխատանքից հեռացրին «Տոտենհեմից» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելուց վեց ամիս անց:
Պայմանագրի լուծարումից հետո Պոչետտինոն իրավունք չունի գլխավորելու Պրեմիեր լիգայի ակումբ: Այնուամենայնիվ, Sky Sports-ի տեղեկություններով՝ մարզիչը մտադիր է կարիերան շարունակել աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկում:
«Ես եկել էի Պրեմիեր լիգայում աշխատելու, անգլերեն սովորելու և նոր մշակույթ սովորելու համար:
Պրեմիեր լիգան ուղեցույց է խաղացողների և մարզիչների համար: Որպես մարզիչ՝ մենք միշտ փորձում ենք լինել ավելի լավ տեղում: Անգլիան և Իսպանիան երկու լավագույն լիգաներն են աշխարհում»,- պատմել է Պոչետինոն LaLigaTV-ի ներկայացման ընթացքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը