Բաժիններ՝

Ճապոնայում արձանագրվել է նոր «չինական» կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը

Ճապոնիայի իշխանությունները հավաստել են կորոնավիրուսի նոր տեսակով հիվանդանալու առաջին դեպքը, կորոնավիրուս, որը թոքաբորբի բռնկում է հարուցել Չինաստանի Ուհան քաղաքում: Այդ մասին հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ վիրուսի այդ տիպի անալիզը դրական արդյունք է տվել Չինաստանի 30-ամյա քաղաքացու մոտ, որն Ուհանից Ճապոնիայի Կագանավայի պրեֆեկտուրա է վերադարձել հունվարի 6-ին: Հունվարի 10-ին նա հոսպիտալացվել է, իսկ արդեն 15-ին տղամարդուն դուրս են գրել:

Դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում: Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառ է դարձել կորոնավիրուսի՝ ավելի վաղ անհայտ տեսակը: Դեկտեմբերի 14-ին հայտնի է դարձել Չինաստանի սահմաններից դուրս վիրուսով վարակման առաջին դեպքի մասին:

Հիվանդությունն ախտորոշվել է Թաիլանդում զբոսաշրջիկ կնոջ մոտ, որը նույնպես ժամանել էր Ուհանից, նշում է BBC-ն: Ընդամենը, Մեծ Բրիտանիայի հեռուստառադիոընկերության տվյալներով՝ այսօրվա դրությամբ արձանագրված է վիրուսով վարակման 41 դեպք, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս