Բաժիններ՝

Microsoft-ն ստեղծել է արեգակնային էներգիայով աշխատող նոութբուք

Microsoft-ը ցուցադրել է նոութբուքի կոնցեպտ, որը լիցքավորվում է արեգակնային էներգիայով: Windows Latest հրատարակությունը ենթադրել է, որ նման դեւայսը կարող է համալրել Surface Pro. շարքը:

Գյուտն ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ ապրանքանիշերի գերատեսչություն է ներկայացվել 2018 թվականի երկրորդ կեսին, բայց կազմակերպության կայքում հայտնվել է սոսկ 2020-ի հունվարին: Նկարագրությանը եւ սխեմայի համաձայն՝ նոութբուքի հետին պանելին կան մի քանի ֆոտոէլեմենտներ, որոնք միացված են սարքի կուտակչի հետ:

Արեգակնային վահանները կկարողանան դեւայսի մարտկոցները սնուցել ինքնավար աշխատանքի ժամանակ, երբ նոութբուքը միացված չի լինի էլեկտրացանցին: Հայտում ճշտված է, որ լիցքավորման համար կհամապատասխանի ոչ միայն արեգակնային, այլեւ արհեստական լույսը, օրինակ՝ շիկացման լամպերի լույսը: Ծալովի կառուցվածքի շնորհիվ անհրաժեշտության դեպքում վահանները կարող են թաքցվել համակարգչի կորպուսում: Փաստաթղթում չի ճշտված, թե որքան ժամանակ է անհրաժեշտ էներգիայի այլընտրական աղբյուրներից համակարգչի լրիվ լիցքավորման համար:

Հրատարակությունը կարծում է, որ նման սարքը կարող է հայտնվել Microsoft-ի նոութբուքերի հաջորդ սերնդում: Այս պահին շարքի ակտուալ դեւասը Surface Pro 7-ն է, որը ներկայացվել է 2019 թվականի հոկտեմբերին: Windows 7-ի օժանդակման ավարտի ֆոնին Microsoft-ը գործառական համակարգի օգտատերերին խորհուրդ է տվել անցնել Surface նոութբուքերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս