Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարող է կրճատել ռազմական օգնությունն Իրաքին իր զորքերն այնտեղից դուրս բերելու դեպքում. WSJ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 250 միլիոն դոլարի չափով Իրաքին ցույց տրվող ռազմական օգնության կրճատում է նախապատրաստում այդ երկրից ամերիկյան զորքերի հարկադրական դուրսբերման դեպքում: Այդ մասին հունվարի 14-ին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով այն նամակագրությունը, որն էլեկտրոնային փոստով կատարվել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի եւ պաշտպանության նախարարության միջեւ։

Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պրոֆիլային բաժինն աշխատում է, որպեսզի Իրաքին չտրամադրվի ռազմական օգնության ամբողջ 250 միլիոն դոլարը, որին Կոնգրեսը հավանություն է տվել ընթացիկ ֆինանսական տարվա համար (սկսվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ից): Ըստ որում Պետդեպարտամենտը պլանավորում է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունից պարզել, թե հնարավոր է արդյոք հետ կանչել նույն նպատակների համար 2021 ֆինանսական տարում եւս 100 միլիոն դոլարի տրամադրման պահանջը՝ «նկատի առնելով ներկայիս իրադրությունն» Իրաքում:

Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ-ի վարչակազմն առայժմ վերջնական որոշում չի ընդունել սույն հարցի վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս