Բաժիններ՝

ԱՄՆ-ում առնվազն 60 մարդ է տուժել դպրոցների վրա ավիավառելիքի վարնետքից հետո

Առնվազն վաթսուն մարդ է բժշկական օգնություն ստացել այն բանից հետո, երբ հունվարի 14-ին ինքնաթիռն ավիավառելիք է նետել մի քանի դպրոցների տարածքի վրա, որոնք գտնվում են Լոս Անջելեսից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:

Լոս Անջելեսի օկրուգի հրշեջ պահպանության դեպարտամենտի տեսուչ Շոն Ֆերգյուսոնը հեռուստաալիքին հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել կեսօրից հետո: Նշվում է, որ ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում է վեց դպրոցի, որոնցից ինգը տարրական են, եւս մեկն՝ ավագ:

Լոս Անջելեսի Դպրոցական միացյալ օկրուգը (LAUSD) Twitter-ում հայտնել է, որ ավիավառելիքի վարնետքը տեղի է ունեցել ինքնաթիռի արտակարգ վայրէջքի ժամանակ: CNN-ի տվյալներով՝ խոսքը վերաբերոում է Delta Air Lines ավիաընկերության Boeing 777-200 ինքնաթիռին, որը մեկնել էր Շանհայ, սակայն հարկադրված է եղել վերադառնալ Լոս Անջելես շարժիչի հետ կապված խնդրի պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս