Ստյոպա Սաֆարյանին հաշված օրեր են մնացե՞լ պաշտոնում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից մեկ օր առաջ ՀԽ-ի մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է շրջանառության մեջ դրվել: Հեղինակն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն է: Գործող կարգավորումներով, ՀԽ անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն:
Նորմն իր բնույթով իմպերատիվ է եւ ենթակա է պարտադիր կատարման, սակայն նորմի կիրառման պետական հարկադրանքի երաշխիքը բացակայում է: Նախագծով առաջարկվում է որպես նորմի կիրառման պետական հարկադրանք սահմանել ՀԽ անդամի գործունեության դադարեցումը:
Ակնհայտ է, որ այս նախագիծն օրակարգ է բերվել, որպեսզի կիրառվի իշխանությունների թիրախում հայտնված Վազգեն Մանուկյանի դեմ, բայց, փաստորեն, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Հետաքրքիր է, այժմ, երբ այդ կառույցը ղեկավարում է իշխանամերձ անձ, արդյոք այդ նախագիծը կընդգրկվի՞ ԱԺ լիագումար նիստի օրակարգում։ Եթե ընդգրկվի եւ ընդունվի, ապա կիրառվի, կնշանակի ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանին այդ պաշտոնում հաշված օրեր են մնացել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: