Բաժիններ՝

ԱՄՆ-ն ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել հյուսիսկորեական Namgang Trading Corporation և չինական Beijing Sukbakso ընկերությունների դեմ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է նախարարության տարածած հայտարարությունում:

ԱՄՆ-ի` Հյուսիսային Կորեայի սև ցուցակում ընկերությունները հայտնվել են այն պատճառով, որ, ըստ Վաշինգտոնի, դրանք զբաղվում են արտերկիր ոչ օրինական աշխատուժ արտահանելով:

«Հյուսիսային Կորեայի կառավարությունը շարունակում է հյուսիսկորեական աշխատուժի ոչ օրինական արտահանումը` արտերկրում եկամուտ ստանալու ակնկալիքով, խախտելով ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները»,- նշված է ֆինանսների նախարարության հայտարարությունում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների սև ցուցակում հայտնվելը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նշանակում է ԱՄՆ-ում իրենց ակտիվների սառեցում և արգելք` ԱՄՆ քաղաքացիների և ընկերությունների համար այդ անձանց հետ բիզնես համագործակցություն սկսելու վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս