Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը կրկին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կրկին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում վիճակագրական տվյալներ էր հրապարակել՝ նշելով, որ 2018 և 2019 թվականներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է: Սակայն նա հեռացրել է իր այդ գրառումը՝ գրելով. «Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետեւ մեր մի քանի գերատեսչությունների միջեւ ճշգրտումների կարիք կա»:

Իսկ քիչ առաջ նա տեղադրեց նոր գրառումը, թերևս, մի քանի գերատեսչությունների միջև ճշգրտումներ անելուց հետո:

«2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ:

2018 թվականին Հայաստան է ժամանել 4 միլիոն 785 հազար 875 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 373 հազար 117 մարդ:

2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 966 հազար 679-ով, կամ 22.1 տոկոսով ավել մարդ:

Նշեմ, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը 9 հազար 467-ով ավել է եղել ժամանողների թվից:

2018 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավել է եղել 11 հազար 882-ով:

2017 թվականի արդյունքներով, ուշադրություն, Հայաստանից մեկնողների թիվը ժամանողների թվից ավել է եղել, կրկին ուշադրություն, 133 հազար 826-ով:

Նշեմ նաեւ, որ նախորդ գրառումս որ ջնջեցի, ամբողջությամբ ճիշտ էր, պարզապես վերաբերվում էր չորրորդ եռամսյակի՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների տվյալներին:

Ըստ այդմ՝

2019 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:
2018 թվականին չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:
2017 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:

2017-ի համեմատ 2019-ի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:

Չորրորդ եռամսյակի տվյալները սկսել են դրական սալդո արձանագրվել ժամանողների օգտին՝ միայն Ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո:

Հ.Գ. Այս հաշվարկում միեւնույն անձի բազմակի այցելությունները հաշվառված չեն: Միեւնույն անձի բազմաթիվ մեկնում-ժամանումներից հաշվի է առնվում միայն մեկը: Այսինքն, եթե միեւնույն անձը տարվա ընթացքում 10 անգամ մեկնել-ժամանել է, հաշվառվում է միայն մեկ ժամանումը եւ մեկ մեկնումը: Եթե միայն մեկնել է, հաշվի է առնվում միայն մեկնումը, եթե միայն ժամանել է՝ հաշվի է առնվում միայն ժամանումը»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ:2018 թվականին Հայաստան է ժամանել 4 միլիոն 785 հազար 875…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 14. Januar 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս