Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդու. ԱՀԿ

Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդու: Այս պահին այդ փոխանցումը կրում է սահմանափակ բնույթ, սակայն չի կարելի բացառել ապագայում վիրուսի տարածումը, հունվարի 14-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարիա վան Կերխոուվը։

Ինչ վերաբերում է վիրուսին, ապա առկա է սահմանափակ փոխանցում մարդուց մարդու»,- ասել է նա: Փորձագետը պարզաբանել է, որ ԱՀԿ-ն «պատրաստվում է այն բանին, որ (վիրուսի) դա (վիրուսի հետագա տարածումը) տեղի կունենա»: Այժմ ԱՀԿ-ն հետեւում է իրադրությանը: Կերխոուվի խոսքով՝ աշխարհի բոլոր հիվանդանոցները պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն:

Կերխոուվը, որն ԱՀԿ-ում գլխավորում է կենդանիներից փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի ստորաբաժանումը, ընդգծել է, որ Չինաստանում հայտնաբերված նոր թոքաբորբի որեւիցե յուրահատուկ բուժում չկա: Կիրառվում են հակավիրուսային միջոցներ, որոնք օգտագործվում են այլ վիրուսային հիվանդությունների դեպքում, պարզաբանել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս