Բաժիններ՝

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Կիևյան կամրջի վրա տրանսպորտային միջոցների կուտակումներից, ինչպես նաև երթևեկության հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար 2020թ. հունվարի 15-ից Երևան քաղաքի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Կիևյան կամրջով դեպի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ առաջին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի խաչմերուկում անընդհատ երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Հալաբյան փողոց՝ ներկայումս գործող ուղիղ կամ դեպի աջի փոխարեն: Նշված խաչմերուկում լուսացույցի վրա կտեղադրվի դեպի աջ անընդհատ երթևեկությունը թույլատրող աջ սեկցիա, համապատասխանորեն կփոխարինվեն հատուկ թելադրանքի նշանն ու գծանշումները:

Ճանապարհային ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս