Իրանը խոցված ուկրաինական ինքնաթիռի սև արկղն ուղարկել է Ֆրանսիա
Իրանը Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական Boeing-ի սեւ արկղն ուղարկել է Ֆրանսիա: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին փվկայակոչելով երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլիին: «Սեւ արկղը վերծանման է ուղարկվել Ֆրանսիա»,- ասել է Թեհրանի խոսնակը: Այլ մանրամասնություներ չեն հաղորդվում:
Էսմայիլին հայտնել է, որ Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով: «Այդ գործով արդեն մարդիկ են ձերբակալված, բայց մենք առայժմ հետաքննության սկզբնական փուլում ենք»,-նրա խոսքը մեջբերել է ILNA գործակալությունը: Իսմայիլին հավելել է, որ «այսօրվա դրությամբ բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ»: «Մեր գործընկերները մինչեւ երեկոյան ժամը 11-ն զբաղված են հետաքննչական աշխատանքով»,- հավելել է նա:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հունվարի 14-ին հայտարարել է, որ երկրի իշխանությունները դատական մարմինների համակարգում հատուկ կառույց կստեղծեն Թեհրանի մերձակայքում Ուկրաինայի հանրանավի կործանման պատճառների ու հանգամանքների հետաքննության համար: Նա ուկրաինական ինքնաթիռի կործանումը համարել է «աններելի սխալ»: Իրանի նախագահը դրա հետ մեկտեղ կարծիք է հայտնել, որ «այդ աղետի համար պատասխանատվություն պետք է կրի ոչ միայն այն մարդը, որը սեղմել է կոճակը»: Նա նաեւ հավաստիացրել է, որ «ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները հրապարակվելու են»: